28-09-2015 09:17

Նախագահը ԱՄՆ-ում կհանդիպի համանախագահների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին  աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության Նախագահի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև ամերիկացի խոշոր ներդրողների և գործարար շրջանակների հետ: Վաշինգտոնում Հանրապետության Նախագահը ԱՄՆ Կոնգրեսում կմասնակցի «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակեպված ճաշին, որտեղ ելույթ կունենա: Նախագահը կհանդիպի նաև ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: