Բավ է պառակտվել
25-08-2016 12:15

ՀՀ նախագահը կողմնորոշվել է ոստիկանապետի հետագա ճակատագրի հարցում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ճակատագրի հարցում: Ինչպես նշում են ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները, Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասկացրել է, որ նա կշարունակի պաշտոնավարել:

«Մենք դեռ միասին պետք է ընտրություններ կազմակերպենք», - աշխատանքը շարունակելու մոտավորապես այսպիսի բովանդակությամբ ակնարկ է արել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին:

«Ինչը նշանակում է, որ, մինչև 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ՀՀ ոստիկանապետ կմնա Վլադիմիր Գասպարյանը», -հայտնում են ԶԼՄ-ները:  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն  հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել տեղեկությունը: Իսկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հետ կապ հաստատել չի հաջողվել: