Բավ է պառակտվել
06-04-2016 17:24

Կայացել է Սերժ Սարգսյան-Անգելա Մերկել հանդիպումը. քննարկվել է ԼՂ խնդիրը

Կայացել է Սերժ Սարգսյան-Անգելա Մերկել հանդիպումը. քննարկվել է ԼՂ խնդիրըԳերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, այսօր՝ ապրիլի 6-ին, կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Գերմանիայի կանցլերը, ողջունելով Բեռլինում իր հայ գործընկերոջը, նշել է, որ կողմերը քննարկել են իրենց հուզող հարցերը եւ իհարկե առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության թեման։ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Մերկելն իր հերթին նշել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող պետություն, պատասխանատվություն է զգում հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցում։