Բավ է պառակտվել
06-10-2016 11:43

Սյունիքի նոր մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու կառավարության որոշումը, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ:

«Շնորհավորում եմ, ձեզ, պարոն Հակոբյան: Ցանկանում եմ էֆեկտիվ աշխատանք, հուսով եմ, որ դուք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ», - նշեց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի վարչական տնօրենն է: