Բավ է պառակտվել
18-05-2017 13:53

Նախագահ Սարգսյանը պաշտպանության նախարարի երկու տեղակալ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը պաշտպանության նախարարի երկու տեղակալ է նշանակել:
Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, Արտակ Զաքարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ Արտակ Դավթյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալ :
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դավթյանը պաշտպանական գերատեսչությունում զբաղվելու է կրթական ոլորտի հարցերով, իսկ Զաքարյանը՝ արտաքին կապերի: