Բավ է պառակտվել
29-12-2016 17:02

Հայտնի է Հայաստանի ԱԺ ընտրությունների օրը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով նշանակել է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների օրը։
«Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակել 2017 թվականի ապրիլի 2–ին»,– ասվում է նախագահի պաշտոնական կայքում հրապարակած հրամանագրում։
Դրանք կլինեն 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո առաջին ընտրություններն են, որոնցով անցում կկատարվի խորհրդարանական իշխանավարությանը 2018 թվականին պետության գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրացումից հետո։