Բավ է պառակտվել
01-03-2017 10:33

Անհամբերությամբ սպասում ենք, որ հայկական կոնյակով ազդարարենք տարածաշրջանում խաղաղության հաստատումը

Հայաստանն անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար. հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Քարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ունեցած իր ելույթի ժամանակ:
«Վստահ եմ, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ: Եվ խորհրդանշական է, որ Երևանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դրոշներով։ Դա հաշտության և խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսևորում է միայն»,- նախագահի խոսքերն է մեջբերում հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Երևանի կոնյակի գործարանի արտադրամասերից մեկում կանգնեցվել է «Խաղաղության տակառ», որում հնեցվում է 1994 թ. ղարաբաղյան հակամարտության զինադադարի ստորագրումը խորհրդանշող կոնյակի սպիրտ: Տակառը բացվելու է հակամարտության կարգավորման օրը: