Բավ է պառակտվել
17-05-2016 12:01

ՀՀ Նախագահն ինքնաթիռում հարցազրույց է տվել (տեսանյութ)

ՀՀ Նախագահն ինքնաթիռում հարցազրույց է տալիս հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ մեկնել էին Վիեննա։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան միկրոբլոգից ,որտեղ նա տեղադրել է հարցազրույցից նկարներ և գրել.« ՀՀ Նախագահի հարցազրույցը ինքնաթիռում»։ Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը, ինչպես նաև Նախագահը Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: