Բավ է պառակտվել
10-06-2016 08:42

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունիսի վերջին

Ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը ծրագրված է հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում, հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։

«ՌԴ նախագահ (Վլադիմիր Պուտինի), Հայաստանի նախագահ (Սերժ Սարգսյանի) և Ադրբեջանի նախագահ (Իլհամ Ալիևի) հանդիպումը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա հունիսի վերջին», — հայտարարել է  զրուցակիցը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման թեման քննարկել է Ֆրանսիայի դեսպանի հետ: