30-11-2015 09:34

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Համաշխարհային այդ համաժողովին հրավիրված են մասնակցելու ավելի քան 130 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: