Բավ է պառակտվել
01-12-2014 16:55

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թաիփ Էրդողանին:Ալիեւը Էրդողանին շնորհավորել է հաջորդ տարի G20-ում նախագահությունը ստանձնելու առիթով եւ դա գնահատել որպես միջազգային ասպարեզում Թուրքիայի աճող դերի եւ հեղինակության ցուցանիշ: Ադրբեջանի նախագահ Ալիեւը երախտագիտություն է հայտնել կառույցի բոլոր միջոցառումներին, այդ թվում 2015թ. նոյեմբերին Անթալիայում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների հետ կապված հարցեր: