Բավ է պառակտվել
21-10-2015 17:01

Ասադի՝ Մոսկվա այցից հետո Էրդողանը զանգահարել է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Պուտինն Էրդողանին տեղեկություններ է հաղորդել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Մոսկվա կատարած այցի մասին։ Թուրքիայի նախագահական աշխատակազմի աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինին հայտնել է իր մտահոգությունները Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ: Նա նշել է, որ Հալեպի և դրա շրջակայքի վրա իրականացվող հարձակումները կարող են փախստականների նոր ալիքի պատճառ դառնալ։ Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև նշել է, որ Սիրիայի քրդերը կապ ունեն Թուրքիայում արգելված PKK-ի հետ, իսկ Թուրքիան պայքար է մղում ինչպես ԻՊ-ի, այնպես էլ մյուս խմբավորումների դեմ։  Երկու առաջնորդները պայմանավորվել են այս հարցերն ավելի մանրամասնորեն քննարկել հաջորդ ամիս պլանավորված G-20 գագաթաժողովի շրջանակներում: