17-01-2018 10:06

Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագա ղեկավարը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը կայացած հայ մտավորականության հետ հանդիպմանը ասել է, թե ինչպիսին պետք է լինի հայկական պետության ապագա ղեկավարը. այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

2015 թ. Դեկտեմբերի 6-ին հանրաքվեում ընդունված փոփոխված Սահմանադրության նախագծի համաձայն, 2018 թ. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի լրանալուց հետո Հայաստանը ամբողջովին անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգին` պետության ղեկավարի իրավասությունների սահմանափակումներով: 

Խոսելով այն մասին, թե ինչպիսին է ինքը տեսնում ՀՀ ապագա նախագահին, Սարգսյանն ընդգծել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս:

Սարգսյանը նշել է, որ պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Նոր Սահմանադրության համաձայն, Հայաստանի նախագահը Ազգային ժողովի կողմից ընտրվում է ոչ ավելի շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան գործող պետության ղեկավարի լիազորությունների ավարտից երեսուն օր առաջ:

Փաստորեն, Հայաստանի նախագահի թեկնածուները պետք է առաջադրվեն 2018 թվականի փետրվարի վերջին տաս օրվա ընթացքում: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Նախատեսվում է, որ առաջադրումները կսկսվեն փետրվարի 19-ից: Մարտի առաջին տասն օրում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախագահին կընտրի Հայաստանի խորհրդարանը, և բոլոր գործընթացները պետք է ավարտվեն մինչև ապրիլի 9-ը `գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը:

Ավելի վաղ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Վահրամ Բադասարկանը լրագրեղներին հայտնել էր, որ ՀՀ նախագահի ընտրություններն ամենայն հավանականությամբ կկայանան մարտի 2-ին: