Բավ է պառակտվել
14-05-2017 14:39

Նախագահ Սարգսյանը քվեարկել է Երևանի ավագանու ընտրություններին (Տեսանյութ)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկել է Երևանի ավագանու ընտրություններին:
« Ես քվեարկել եմ հանուն լավ Երևանի»,- ասել է Սարգսյանը՝ կատարելով իր քաղաքացիական պարտքը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կփոխվի, եթե Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պետության առաջնորդը վստահություն է հայտնել, որ. «Երևանն էլ ավելի լավը կդառնա»:
Երևանի ավագանու ներկայիս ընտրություններին մասնակցում են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր «Ելք» դաշինքը, և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է լինում 65 անդամից:
Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստացել է տեղերի 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն էլ համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրված պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից, կամ եթե ոչ մի կուսակցություն 50%-ից ավել տեղեր չի ստանում, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու անդամների գաղտնի քվեարկությամբ: