Բավ է պառակտվել
07-10-2017 13:35

Նախագահ Սարգսանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին հոբելյանի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին , ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է վերջինիս հոբելյանի առթիվ և բարիքներ մաղթել:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին նաև շնորհավորական ուղերձ է հղել:
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի: Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և մեծ հաջողություններ դրված նպատակներին հասնելու գործում ՝ ի շահ Ռուսաստանի հետագա զարգացման, նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման և համաշխարհային քաղաքականության մեջ երկրի դերի ամրապնդման»,- ասված է ուղերձում:
Սարգսյանը երախտագիտությամբ ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցում Պուտինի անձնական դերակատարումը:
«Հետևողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
«Միշտ անկեղծորեն ուրախ եմ Ձեզ հետ հանդիպումների համար, որոնք մեր միջև հաստատված բարեկամական հարաբերությունների շնորհիվ բաց, վստահելի և գործընկերային բնույթ են կրում: Համոզված եմ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը այսուհետ ևս կուղղվի դեպի մեր երկրների միջև կառուցողական համագործակցություն, ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցներում»,- ընդգծել է նախագահը:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դառնում է 65 տարեկան: