Բավ է պառակտվել
28-02-2015 15:54

Նեմցովը մինչև վերջին օրը սկզբունքային մարդ էր. ՌԴ վարչապետ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը անվանել է դաժան և ցինիկ: «Դա մեծ կորուստ է մեր հասարակության համար, որի ազատությունները և արժեքները նա մշտապես պաշտպանում էր», - գրել է վարչապետը Facebook-ում: «Բորիս Նեմցովը երկրում ժողովրդավարական փոփոխությունների շրջանի ամենատաղանդավոր քաղաքական գործիչներից մեկն էր: Եվ մինչև վերջին օրը վառ և սկզբունքային մարդ էր: Նրա գործելակերպը բաց էր և հետևողական, և նա երբեք չէր դավաճանում իր հայացքներին», - նշել է վարչապետը: Մեդվեդևը նաև իր ցավակցությունը հայտնեց ընդդիմադիր գործչի մտերիմներին, հարազատներին և զինակիցներին: 55-ամյա Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ի ուշ գիշերին՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա: Սպիտակ մեքենայով տեղաշարժվող անհայտները վեց անգամ կրակ են արձակել նրա ուղղությամբ, երբ նա անցնում էր կամրջով իր ուղեկցորդուհու հետ: ՌԴ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ «Սպանություն» և «Զենքի ապօրինի շարջանառություն» հոդվածներով: