Բավ է պառակտվել
07-05-2015 13:10

ՀՀ վարչապետը կոչ է արել նախարարներին ավելի ուշադիր ներկայացնել օրինագծերը ԱԺ-ում

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքել է երկրի խորհրդարանի պատգամավորների բողոքներին, ովքեր վրդովմունք են արտահայտել արտահերթ նիստերի բացասական ավանդույթի կապակցությամբ, քանի որ խորհրդարանի զննման համար առաջադրվում են լուրջ օրինագծեր, սակայն դրանց հետ պատշաճ կերպով ծանոթանալու հնարավորություն չի ընձեռնվում: Այսօր կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության անձնակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առնվազն մեկ շաբաթ առաջ պատգամավորներին ներկայացնել այն օրինագծերը, որոնք նախատեսվում է զննել արտահերթ նիստի ժամանակ: Նա խնդրել է կառավարության անդամներին ավելի ուշադիր լինել տվյալ հարցերին: Աբրահամյանը նշել է, որ հասկանում է, որ իրենք հրատապ խնդիրներ և նախագծեր ունեն, սակայն դա ավելորդ խոսակցությունների առիթ չպետք է հանդիսանա: Միևնույն ժամանակ Աբրահամյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների մամլո ծառայությունների ղեկավարներին հանրությանը ներկայացնել Ազգային ժողովում ուսումնասիրվող օրինագծերը: Նա նաև կոչ արեց նախարարներին և նրանց տեղակալներին ավելի ուշադիր և մանրամասնորեն ներկայացնել օրինագծերը խորհրդարանում: Նա խոստովանեց, որ հաճախ պատգամավորները չեն նկարագրում այս կամ այն օրինագծի կետերը: Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղխովում, որ նրանք խոսում են բոլորովին այլ օրինագծի մասին: