13-02-2015 15:14

ՀՀ վարչապետը քննադատել է Ծառուկյանին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հասցեին ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությունը: Նրա գնահատականով՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ուշացած չէր, ինչպես շատերն են կարծում: «Ուժեղ և պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամոթ, հակառակը՝ կարող է լինել հանդուրժող և ներողամիտ: Բայց վայ այն մարդկանց, ովքեր կփորձեն կամ փորում են շահագործել հանդուրժողականությունը և ներողամտռւթյունը: Պարոն նախագահ, մենք իրոք անելիք ունենք», - հայտարարել է վարչապետը: 
«Ես ընդամենը կարող եմ ասել, որ ես անելիք ունեմ… Այն մարդիկ, ովքեր մեկ, երկու երեք անգամ ասելով չեն հասկանում, ուրեմն մի քանի անգամ պետք է ասենք, ու մի հատ էլ բամփենք», - հայտարարել է վարչապետը: