Բավ է պառակտվել
05-05-2015 08:34

ՀՀ և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են անցկացրել

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է անցել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Աբրահամյանը պատմել է Հարավային Օսիայի ներկայացուցչի և ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպման մասին: Ինչպես նշել է Աբրահամյանը, Անատոլի Բիբիլովը գտնվում էր Ղարաբաղում ոչ աշխատանքային օր մասնավոր այցով, որտեղ և կայացել էր նրա անձնական բնույթի շփումը: Աբրահամյանը ևս մեկ անգամ իր աջակցությունը հայտնեց Գարիբաշվիլիին Վրաստանի տարածքային ամբողջականության և սուվերնիտետի պահպանման հարցում և ընդծեց Հայաստանի բարեկամական վերաբերմունքը Վրաստանին: