18-05-2015 10:08

ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով  մեկնել է Բաթումի, որտեղ հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Երկու երկրների վարչապետները կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր: