04-05-2015 10:53

ԼՂՀ վարչապետը ակնկալում է տեսնել առաջընթաց երկրում

Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նա քվեարկել է երկրում զարգացման օգտին, և խորհրդարանական ընտրությունները վկայում են այն մաին, որ Արցախը կայացել է որպես պետություն: Այդ մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում Ստեփանակերտի 3/3 ընտրատարածքում քվեարկելուց հետո: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա ակնկալում է տեսնել հետագա առաջընթաց հանրապետությունում, և նա քվեարկել է հանուն ԼՂՀ-ի ապագայի: Վարչապետի խոսքով՝ լավ կլիներ, եթե միջազգային կառույցները գնահատեին Արցախում հերթական ընտրություններ կազմակերպելու փաստը, սակայն իրականում ընտրությունները իրականացվում են հանուն արցախցիների և երկրում ժողովրդավարական զարգացման, որը միջազգային գնահատականից շատ ավելի կարևոր է ժողովրդի համար: