Բավ է պառակտվել
29-02-2016 12:31

Դավութօղլուն հայերին վիրավորող հայտարարություն է արել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայերի նկատմամբ թշնամանք հրահրող հայտարարություն է արել։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, փորձելով քննադատել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, հայտարարել է․ «Քրդերը «հայ ավազակախմբերի» պես Ռուսաստանի հետ համագործակցում են, գնում են Մոսկվայում ներկայացուցչություն են բացում»։ Նշենք, որ Թուրքիայում 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը պաշտպանել ցանկացողներին անվանում են «ավազակախմբեր», քանի որ վերջիններս փորձել են զենքով պաշտպանվել կոտորածից։