Բավ է պառակտվել
11-12-2014 18:13

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետը: Երկու երկրների կառավարությունների անդամներին ողջունելուց հետո Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին ուղեւորվել են Վրաստանի կառավարություն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաեւ այցելություն Թբիլիսիի հայկական եկեղեցի եւ հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: