28-11-2016 21:16

Վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցվածքը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրացրած հայտարարագրում նշված է, որ նա ունի 8 մլն դրամը գերազանցող 3 ժամացույց, 4 բնակարան, 50 մլն դրամի արժեթղթեր, մոտ 33 մլն դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր է ներկայացրել, որում մանրամասներ են նշված նրա ունեցվածքի վերաբերյալ:
Անշարժ գույքի բաժնում Կարապետյանը հայտարարագրել է 4 բնակարան, մեկ ամառանոց: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է 50 միլիոն ՀՀ դրամի արժեթղթեր:

Պաշտոնը ստանձնելիս վարչապետի դրամական միջոցները կազմել են 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Կարեն Կարապետյանի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը (13.09.2016) աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այլ եկամուտները՝ 32 մլն 898 հազ դրամ: Ընդհանուր եկամուտը կազմում է 32 մլն 898 հազ դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի: Ըստ հայտարարագրի` Կարապետյանն ունի LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 մակնիշի ավտոմեքենաներ և 8 մլն դրամը գերազանցող ձեռքի 3 ժամացույց: Վարչապետի ընտանիքի անդամների՝ պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել: