Բավ է պառակտվել
08-08-2015 15:56

Ռուսաստանի և Վրաստանի վարչապետները հայտարություն են արել օգոստոսյան պատերազմի տարելիցին

 

Թբիլիսին հույս ունի վերականգնել իրենից հեռացած ինքնահռչակ հանրապետությունների հետ երկխոսությունը: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլիյ Գարիբաշվիլին` 2008թ-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվածենրի հիշատակի հարգանքի տուրքի մատուցման ժամանակ: «Իհարկե մենք պետք է խելամիտ քաղաքականություն անց կացնենք Ռուսաստանի հետ, բայց չենք կարող մոռանալ մեր դիրքի և հաստատակամության մասին, քանի որ այդ տարածքները մերն են և վրաց ժողովուրդը երբեք չի հարմարվի կյանքի առանց աբխազների և օսերի»,- հայտարարեց վարչապետը: «Այսօր էլ Աբխազիայի և Ցխինվալի շրջանի օկուպացիան շարունակվում է և մեր կառավարությունը ողջամիտ քաղաքականության միջոցով ձգտում է դադարեցնել այդ գործընթացը: Մեզ համար գլխավորն է խաղաղությունը և կայունությունը: Եթե մենք ուզենանք վերադարձնել կորցրած տարածքները և միավորվել մեր աբխազ ու օսեթացի եղբայրների հետ, ապա պետք է դիմենք խաղաղ բանակցությունների օգնությանը»,- ասել է Գարիբաշվիլին: ՌԴ վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևը շաբաթ օրը նույնպես հայտարությամբ հանդես եկավ` կապված կոնֆլիկտի 7-րդ տարելիցին: «7 տարի է մեզ արդեն բաժանում այդ դեպքերից: 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրացական մշտական բանակը հրետանու, տանկերի, օդւոժի աջակցությամբ ահավոր հարվածենր է հասցրել Ցխինվալի խաղաղ բնակիչներին, հիվանդանոցներին, դպրոցներին , բնակելի շենքերին: Սպանվել և վիավորվել են հազարավոր մարդիկ: Սպանվել են ռուս խաղապահներ, ովքեր ՄԱԿ-ի մանդատի համաձայն կատարում էին իրչենց առաքելությունը»,- գրել է Մեդվեդևը իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր մենք օգնում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կյանքի կարգավորմանը և հաստատմանը»,- ավելացրել է ՌԴ վարչապետը: