Բավ է պառակտվել
27-06-2016 16:48

Յըլդըրըմը հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու մասին:

«Այդ ուղղությամբ հրաշալի արդյունքներ կան, և առաջիկայում ես ժողովրդի հետ կկիսեմ այդ տեղեկությունը»,- ասել է Յըլդըրըմը:

«Թե՛ թուրք ժողովուրդը, թե՛ ռուս ժողովուրդը ցանկանում է, որ այս ճգնաժամը վերանա: Մենք մեզ հասանելիքն անում ենք, որպեսզի մեկ վայրկյան առաջ արդարացնենք մեր քաղաքացիների հույսերը: Այդ առումով լավ նորություններ ունենք: Հուսով եմ՝ առաջիկայում դրա մասին կիսվենք մեր ժողովրդի հետ»,- ասել է նա:

Ավելի վաղ, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ այս պահին Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հարցում առաջընթաց կա:

Երկու երկրների հարաբերությունները վատթարացել էին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական կործանիչը խոցել էր ռուսական Սու-24 ինքնաթիռը: