12-02-2016 13:06

ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախումը բացառված չէ. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր ռազմական բախումը: 
«Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել Սիրիայում, սակայն պատրաստ է պատասխանել Սիրիայի կողմից եկող ագրեսիային»,- հայտարարել է Դավութօղլուն։
«Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում»,- հայտարարել է Դավութօղլուն՝ անդրադառնալով նաև Վրաստանում և Ուկրաինայում ՌԴ-ի միջամտությանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստվո՞ւմ է ռազմական գործողություն սկսել Սիրիայում՝ Դավութօղլուն նշել է, որ նման ծրագիր չունեն։ Դավութօղլուն նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի ջանքերն ուղղված են դեպի ԵՄ մեկնող փախստականների թիվը նվազեցնելուն։ Նրա խոսքով՝ նախկինում ամեն օր 3.000 փախստական էր մեկնում, սակայն այժմ այդ թիվը նվազել է։ Անդրադառնալով Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ուժերին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ, Դավութօղլուն ասել է. «Եթե մեր անվտանգության համար սպառնալիք դառնան, կանենք այն, ինչ հարկավոր է»։