01-09-2015 11:47

Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարարի թեկնածուներից է.Վարչապետ

Հայաստանի արդարադատության նախարարի թեկնածուներից է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է: Լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկեն, որոշում կկայացնեն և առաջիկա 10-15 օրերի ընթացքում կնշանակեն արդարադատության նոր նախարար: Պատասխանելով հարցին, թե ո՞րն է ձգձգման պատճառը, Հ. Աբրահամյանն ասաց, որ արձակուրդային շրջան էր: Ըստ նրա,  այս ընթացքում նախարարության բնականոն աշխատանքը չի խաթարվել: