Բավ է պառակտվել
12-10-2016 12:32

Կարեն Թամազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Կարեն Թամազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կարեն Թամազյանին նշանակել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ», – նշվում է ՀՀ կառավարության կայքում հրապարակված վարչապետի որոշման մեջ։

Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել էր ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։