Բավ է պառակտվել
05-03-2016 12:55

Ես ու որդիս ցանկություն չունենք Երևանի քաղաքապետ դառնալ. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդում է, որ իր որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի: Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դրանք անհեթեթ լուրեր են: «Նախ քաղաքապետ չեն նշանակվում, ժողովուրդն է ընտրում, երկրորդ՝ ոչ ես, ոչ իմ որդին ցանկություն չունենք քաղաքապետ դառնալու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ Արգամ Աբրահամյանը ցանկանում է դառնալ Երեւանի քաղաքապետ: Ըստ տեղեկությունների՝ այդ ֆոնին նույնիսկ լարվել են վարչապետի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները, քանի որ Բեգլարյանը եւս մտադիր է զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Ավելի ուշ նախարարը հերքել էր այդ լուրերը: