Բավ է պառակտվել
21-02-2017 11:28

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան. Այս մասին տեղեկացնում են կառավարության պաշտոնական կայքում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության մեջ ընդգրկված են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլ պաշտոնատար անձինք: