Բավ է պառակտվել
13-01-2017 16:32

ՀՀ վարչապետը բացառել է տարածքներ հանձնելու հավանականությունը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ուրբաթ օրը կայացած իր մամուլի ասուլիսին, որն ի դեպ այս տարի առաջինն էր, հստակեցրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը.
«Դուք ինքներդ պատասխանեցիք Ձեր հարցին՝ հաշվի առնելով իմ ծագումը: Ես դրա կողմնակիցը չեմ»,- հայտարարել է կառավարության ղեկավարը( ով ծագումով Ղարաբաղից է. խմբագրական)՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում Ղարաբաղի ստատուսի պահպանման դիմաց տարածքներ հանձնելուն:
Միևնույն ժամանակ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ կարելի է հակամարտության կարգավորման այնպիսի ելք գտնել, որից հայ ժեղովրդի ինքնասիրությունը, անվտանգությունը և հաղթանակած կարգավիճակը չեն տուժի:
«Այս պահին անտրամաբանական եմ համարում խոսել այն թեմայով, թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները, բայց վստահ եմ, որ բանակցություններ վարելը անհրաժեշտ է: Փոխադարձ զիջումները վերաբերվում են ոչ միայն տարածքներին, այլ նաև կարգավիճակին, և այլ տեսանկյուններին:
Ինձ չի թվում, որ որևէ մեկը, ով պատասխանատու է Հայաստանում որոշումներ կայացնելու համար, ընդունի այնպիսի որոշում, որի հետ մեր քաղաքացիները համաձայն չլինեն»,- ասել է Կարապետյանը:
Վարչապետը գտնում է, որ նման որոշման կայացումը շատ մեծ պատասխանատվություն է դնում, և նշում է, որ տեսնում է այնպիսի մարդու, ով կարող է անել դա.«Չեմ կարծում, որ մենք պետք է շատ անհանգստանանք այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Կարապետյանը:
Նշենք, որ հայկական մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում՝ Ղարաբաղի շուրջ տեղակայված մի քանի շրջաններ հանձնելու՝ Հայաստանի իշխանությունների մտադրության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: