Բավ է պառակտվել
21-06-2017 12:21

ՀՀ վարչապետ. Մենք ապագայի տեսլական ունենք, գիտենք, թե ինչն ինչպես է պետք փոխել

Կառավարության նոր ծրագիրը ունակ է փոխել կյանքի որակը և բարձրացնել բարեկեցության մակարդակը Հայաստանում, չորեքշաբթի օրը կայացած ԱԺ արտահերթ նիստին ներկայացնելով փաստաթուղթը այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Երկուշաբթի օրը ՀՀ կառավարությունը արտահերթ նիստին հաստատել էր 2017-2022թթ. գործունեության ծրագիրը:
« Աշխարհում կան երկրներ, որոնք գտնվել են ավելի վատ մեկնարկային պայմաններում, չնայած դրան, ամենօրյա նվիրվածությունը գործին, և տքնաջան աշխատանքը օգնել են հասնել զարգացման»,- ընդգծել է Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով հաջողությանը տանող ճանապարհը հեշտ չէ.« Չնայած դրան, պետության բարեկեցության բանալին մեր ձեռքերում է»,- ասել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ կառավարությանը գիտի, թե հասարակությունն իրենից ինչ է սպասում:
«Մենք հաշվի ենք առնում այդ սպասումները մեր գործողություններում: Հիմնվելով վերջին ինը ամսում տարված աշխատանքի վրա, մենք հստակ պատկերացնում ենք մեր իրականությունը, գիտենք, թե ինչ խնդիրներ ու հնարավորություններ ունենք: Մենք նաև ապագայի կոնկրետ տեսլական ունենք, մենք գիտենք, թե ինչն ինչպես պետք է փոխենք, և սկսել ենք իրագործել դա: Մենք բարձրաձայնում ենք բոլոր ոլորտներում առկա ծրագրերի մասին, հստակ ներկայացնելով մեր որոշումները և առարկայական բարեփոխումների ծրագիրը»,- ընդգծել է վարչապետը:
Նա նաև հավելել է, որ Հայաստանը գտնվում է բարդ շխարհաքաղաքական միջավայրում, ընդգծելով, որ պետության սահմանների մոտ 80%-ը փակ են:
«Մեր տարածաշրջանում հակադիր շահերով շատ ուժեղ խաղացողներ կան, մենք կախման մեջ ենք միջազգային ֆինանսական շուկայի տատանումներից, խոշոր պետություններում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական զարգացումներից: Մեր իրականությունը դեռ երկար կմնա այդպիսին»,- ընդգծել է Կարապետյանը:
Կառավարության ծրագիրը բաղկացած է չորս հիմնական բաժիններից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսական առաջընթաց, սոցիալական ոլորտ: Ամեն բաժնում գերատեսչությունների կողմից ներկայացված է նաև բարեփոխումների ցանկը՝ իրագործման հստակ ժամկետներով, որոնք երկարաժամկետ տեսանկյունից կապահովեն ողջ երկրի զարգացումը: