Բավ է պառակտվել
01-10-2016 12:33

Վարչապետը ուշ երեկոյան ծպտված այցելել է ՊՆ ու հանդիպել Սեյրան Օհանյանին

Ըստ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի եւ վարչապետի հանդիպումը եւս բավական երկար է տեւել: Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով եւ հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի: Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է:

Արդյոք Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել, որպեսզի Սեյրան Օհանյանին անձամբ հավաստիացնի, որ ինքը նրա դեմ ոչինչ չունի, եւ որ նրա վերանշանակման հարցը Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշելու:

Ամեն դեպքում, առաջիկա օրերին, երբ, ի վերջո, տեղի կունենա պաշտպանության նախարարի նշանակումը, Կարեն Կարապետյանի խորհրդավոր այցելության պատճառը, թերևս, հասկանալի կդառնա: