Բավ է պառակտվել
10-08-2016 09:25

Հովիկ Աբրահամյանը կմեկնի Սոչի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 11-ին կմեկնի Սոչի մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կառավարական պատվիրակության կազմում է նաև միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և նրա տեղակալ Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ինչպես նաև կառավարության ապարատի ներկայացուցիչներ։

ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին։