Բավ է պառակտվել
23-09-2016 10:03

ՀՀ վարչապետը կողմնորոշվել է առողջապահության նոր նախարարի թեկնածության հարցում

Կառավարությունում փոփոխությունների գործընթացները շարունակվում են։

Լրատվամիջոցներն ավելի վաղ արդեն հայտնել էին, որ Արմեն Մուրադյանը, ամենայն հավանականությամբ, կլքի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը։

Այս պաշտոնի համար վերջին ժամանակներում տարբեր թեկնածություններ էին հնչում, սակայն ըստ որոշ տվյալների, վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախընտրությունը տվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին: