Բավ է պառակտվել
20-04-2016 15:24

Հովիկ Աբրահամյանը Մոսկվա գնալը շատ ճիշտ է համարում

Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցող վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ «Ստորացուցիչ չե՞ք համարում Մոսկվա Ձեր այցը»:

Ի պատասխան կառավարության ղեկավարն ասաց. «Կարծում եմ, որ երկրի վարչապետը չպետք է զգացմունքային որոշումներ կայացնի և ուղղորդվի զգացմունքներով: Պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով»:

Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ապրիլի 7-ին Հայաստան այցելած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրեն խնդրել է, որպեսզի մասնակցի Մոսկվայում ԵՏՄ միջկառավարական խորհուրդի նիստին:

«Մենք քննարկել ենք հարցը: Իհարկե, կարող էի չմասնակցել, նաև հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, ովքեր ասում էին՝ պետք չէ գնալ, դա պատվի չի բերի, և այլն: Գնալը շատ ճիշտ էր, և մենք պետք է մտածենք, մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցության մասին»,-ասաց Աբրահամյանը:

Վարչապետը լրագրողներին հիշեցրեց, որ Մոսկվայում կայացած նիստի հենց առաջին իսկ պահից որոշում է կայացվել, որ մայիսի 20-ին ԵՏՄ վարչապետների խորհուրդի նիստը տեղի կունենա Երևանում:

«Այդ որոշումը միաձայն ընդունվեց: Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,-ասաց նա: