Բավ է պառակտվել
19-11-2016 10:46

«Սասնա ծռեր» խմբի 12 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է

«Սասնա ծռեր» խմբի գործից մի մասն առանձնացվել է եւ նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այս մասին ասաց գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

«Նախաքննության ավարտ է հայտարարվել 12 մեղադրյալի մասով։ Նրանք այն անդամներն են, որոնց մեղադրանքն օրեր առաջ խստացվեց»,– ասաց փաստաբանը։

Նշենք, որ բացի Արայիկ Խանդոյանից, նախաքննության ավարտ է հայտարարվել Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, Մխիթար Ավետիսյանի մասով։

Թե երբ գործը դատարան կուղարկվի, դեռ հայտնի չէ։ Երկուշաբթի միայն կողմերը կստանան գործի նյութերը, որոնք շուրջ 50 հատոր են։