Բավ է պառակտվել
03-10-2016 10:57

Վանաձորում ընտրությունների նախնական արդյունքները. առաջատարը ՀՀԿ-ն է. ԿԸՀ տվյալներ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վանաձորի քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքները:

Ընտրողների քվեները բաշխվել են հետեւյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 14899,

«Լուսավոր Հայաստան» – 10899,

«Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց երկիր») – 5286,

«Բարգավաճ Հայաստան» – 2872,

Հայ հեղափոխական դաշնակցություն – 2522,

«Քաղաքացիական պայմանագիր» – 1617,

«Համախմբում» – 984,

Հայ ազգային կոնգրես – 551:

Վանաձորում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 96 561 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 41 278-ը, կամ 42,74 տոկոսը:

Տոկոսային հարաբերությամբ պատկերը հետեւյալն է.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 37,6 տոկոս,

«Լուսավոր Հայաստան» – 27,5 տոկոս,

«Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց երկիր») – 13,34 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան» – 7,25 տոկոս

Հայ հեղափոխական դաշնակցություն – 6,36 տոկոս,

«Քաղաքացիական պայմանագիր» – 4,08 տոկոս,

«Համախմբում» – 2,48 տոկոս,

Հայ ազգային կոնգրես – 1,39 տոկոս:

Ըստ այդմ Վանաձոր քաղաքի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: