Բավ է պառակտվել
09-02-2015 18:53

«Նորմանդական քառյակի» ներկայացուցիչները հավաքվել են Բեռլինում

Այսպես կոչված «նորմանդական քառյակի» երկրների ներկայացուցիչները հավաքվել են Գերմանիայի ԱԳՆ-ում Ուկրաինային նվիրված հանդիպմանը մասնակցելու նպատակով: «Նորմանդական քառյակի» անդամներն են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան: Ռուսաստանին Բեռլինում ներկայացնում է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Դիվանագետների մեքենաները մտել են նախարարության տարածք, սակայն լրագրողներին չի հաջողվել որևէ մեկնաբանություններ ստանալ: Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերով զբաղվող «նորմանդական քառյակի» առաջնորդները պայմանավորվել են չորեքշաբթի Մինսկում հանդիպում անցկացնել մի շարք կետեր համաձայնեցնելու դեպքում: Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունում հայտնել են, որ առաջնորդները պայմանավորվել են ԱԳՆ ներկայացուցիչների մասնակցությամբ երկուշաբթի Բեռլինում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ, իսկ երեքշաբթի պետք է տեղի ունենա Ուկրաինայի հարցերով խմբի եռակողմ հանդիպումը, որի ժամանակկ պատրաստվենՄինսկում կայանալիք գագաթնաժողովի պայմանները և բովանդակությունը: