Բավ է պառակտվել
23-06-2016 09:16

Թուրքիան Ռուսաստանից ներողություն չի խնդրի. Էրդողանի մամուլի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ՌԴ նախագահին ուղարկված նամակը դրական է ընդունվել: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

 Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե օդանավի միջադեպը Թուրքիայի համար անցանկալի ու տխրեցնող միջադեպ էր: «Ռուսաստանից ներողություն խնդրելու կամ փոխհատուցում վճարելու մասին խոսք չի կարող լինել: Բայց ընդհանուր լեզու գտնել հնարավոր է: Պարոն Պուտինին ուղղված նախագահ Էրդողանի նամակը դրական է ընդունվել»,-ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը: