07-11-2014 17:57

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Արցախի խորհրդարանականները ԼՂՀ իշխանությունների անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է։Նա նաեւ նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն առիթ է ազգային միասնական ծրագրեր իրականացնելու համար։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ԼՂՀ ԱԺ նախագահին նվիրել է գրքեր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։