Բավ է պառակտվել
09-04-2015 16:22

ԵԽԽՎ-ի նախագահը այցով կմեկնի Հայաստան

ԵԽԽՎ-ի նախագահ Ան Բրասերը ապրիլի 13-ից 15-ը պաշտոնական այցով կմեկնի Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և ԱԳՆ ղեկավարի հետ: Ան Բրասերը նաև կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներին, ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության անդամներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության անդամների հետ: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում: ԵԽԽՎ-ի նախագահը կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողներին: