Բավ է պառակտվել
13-04-2014 21:07

Իշխող կուսակցությունը պատրաստ է Հայաստանի կառավարության կազմում ներառել նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նոր կառավարության կազմում ներառել նա ևայլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հայտնել է այսօր Ազային ժողովի նախաահի տեղակալ, ՀՀԿ-ի Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկության համաձայն, ապրիլի 3-ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետի պաշտոնին է առաջադրվել ՀՀ Ազային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:
"Որպես քաղաքական մեծամասնություն, մենք պատրաստ ենք կառավարության կազմում ներառել մեր գործընկերներին, սակայն այդ հնարավոր է միայն մասնակի կամ լիակատար պատասխանատվության սկզբունքների ներքո: Դեռ ժամանակ կա (մինչ կառավարության ձևավորումը), և "Բարավաճ Հայատանից", ինչպես նաև "Դաշնակցությունից" մեր գործընկերները կկարողանան ներկայացնել իրենց դիրքորոշումները", - ասել է Շարմազանովը՝ ամփոփելով ՀՀԿ-ի Գործադիր մարմնի և Խորհրդի արդյունքները: 
Նրա խոսքով, քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են: Ըստ Սահմանադրության, կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում: Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից գլխավորած "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը 2007-ից 2012 թվականները կազմում էր իշխող կոալիցիայի մաս: Ամենահին հայ կուսակցություններից մեկը՝ Դաշնակցությունը, դուրս է եկել կոալիցիայի կազմից 2009 թվականին՝ իր բողոքն արտահայտետոլվ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: 
2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կոալիցիոն կառավարությունը կազմում են Հայաստանի Հանրապետոական կուսակցությունը և "Օրինաց երկիր" կուսակցությունը, որի առաջնորդն է հանդիսանում Հայաստանի Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: