27-02-2015 10:21

Կառավարությունն առաջարկել է ԱԺ-ին արտահերթ նիստ գումարել

Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովին արտահերթ նիստ գումարել: Այսօր  տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: News.gisher.ru-ն Կառավարությունից տեղեկացավ, որ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. մարտի 3-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ հարակից օրենքներով և 1951 թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը: