29-09-2016 13:52

Կառավարությունը կանխավճար կհատկացնի ՌԴ-ից պաշտպանական վարկ ստանալու համար

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Կառավարությանը ներակայացրեց «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Նախագծով առաջարկվում էր կանխավճար հատկացրել Ռուսաստանից պաշտպանական վարկ ստանալու համար:

«Հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ՝ համաձայնագրով նախատեսված գումարի 10 տոկոսը՝ 2 մլրդ 142 մլն ռուբլի: Կանխավճարն անհրաժեշտ է վարկն ստանալու համար, իսկ վարկը՝ անհրաժեշտ ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու»,- ասաց Օհանյանը:

Կառավարությունը նախագիծն ընդունեց: