05-05-2016 12:00

Կառավարությունը հաստատեց Արցախի ճանաչման մասին օրինագծի եզրակացությունը

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր ելույթում ասաց, որ նման եզրակացությունը պայմանավորված է «Հայաստանի և Արցախի միջև քննարկումներով` հաշվի առնելով արտաքին և ներքին գործոնները»

Նախագիծն ընդունվեց առանց քննարկումների և ելույթների։ Կառավարությունում այսօր ներկա էր նաև նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոտսնաջյանը, որը դրական գնահատեց կառավարության որոշումը` հույս հայտնելով, որ քննարկումները նույն ոճով կշարունակվեն նաև Ազգային ժողովում։ Զարուհի Փոստանջյանը դժվարացավ կանխատեսում անել` նախագիծը կհաստատվի խորհրդարանի կողմից, թե ոչ։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը։

Կառավարության կողմից հաստատվելուց հետո այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։