Բավ է պառակտվել
15-06-2017 16:17

ՀՀ կառավարությունը երկրում պատերազմական և արտակարգ դրություն հայտարարելու իրավասություն կստանա

Հայաստանում պատերազմական և արտակարգ դրություն հայտարարելու իրավասությունը նախագահից կանցնի կառավարությանը:
Հինգշաբթի օրը կառավարության հերթական նիստին համապատասխան օրինագիծն են ներկայացրել ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Գործող օրենքներում փոփոխություններն ու լրացումները կատարվել են՝ դրանք 2015 թ. ընդունված Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:
ՀՀ կառավարությունը քննարկման նպատակով օրենսդրական նախագծերը կներկայացնի Ազգային ժողովին:
Հիշեցնենք, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական կարգին, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր իրավասությունները կպահպանի մինչ 2018թ.:
2018թ. նոր նախագահին արդեն ընտրելու է ՀՀ խորհրդարանը: