Բավ է պառակտվել
17-02-2015 10:19

ՀՀ իշխանությունները ահաբեկում են կուսակցությանը. ԲՀԿ

Հայաստանի իշխանությունները անցել են բոլոր սահմանները և սկսել են իրագործել բացահայտ ահաբեկչական գործողություններ: Այդ մասին նշված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ: Արդեն մի քանի ժամ շարունակ ոստիկանությունը բերման է ենթարկում կուսակցության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին և ակտիվիստներին: Հատուկ նշանակության ջոկատը հարձակում է կատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա: Բերման է ենթարկվել ԲՀԿ Արմավիրի տարածքային վարչության ղեկավարը: ԲՀԿ պատգամավորները չեն հասցնում արձագանքել բոլոր հաղորդագրություններին: Վաղվանից ստեղծվելու է իրավաբանական համագործակցության խումբ, և հանրությունը, մամուլը, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները կտեղեկացվեն բոլոր ձերբակալությունների մասին: Այսպիսով ռեժիմը անցել է բացահայտ ահաբեկչության՝ փորձելով վախի և բռնության միջոցով ճնշել համազգային շարժումը: