18-02-2015 11:28

ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը

ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը: Այս առթիվ ԲՀԿ քաղաքական խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է.

«Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար: Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հասարակության շահերը պաշտպանելու համար»: